Ասուլիս. «Ինչպե՞ս առաջ մղել հայկական երաժշտական մշակույթը Արևմուտքում»

Sputnik
Ինչպե՞ս հանրահռչակել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, խթանել հայ մենակատարների և երաժշտական կոլեկտիվների ելույթները համաշխարհային հայտնի երաժշտական հարթակներում: Ինչպե՞ս վերածնել երիտասարդների հետաքրքրությունը դասական երաժշտության նկատմամբ։ Ինչպե՞ս կրթել երիտասարդ երաժիշտների նոր սերունդ:
Փետրվարի 28-ին` ժամը 14.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հարցերի շուրջ կխոսեն Վիեննայից ժամանած մեր հայրենակից, դասական երաժշտության ոլորտում պրոդյուսեր Աշոտ Հակոբյանը և երիտասարդ դաշնակահար, միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր Ռուբեն Կոզինը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։