Հայաստանի արտահանման աճը փուչիկ էր. Աղասի Թավադյան

Sputnik
2025-ը սկսվել է տնտեսական ցուցանիշների անկումով։ Վիճակագրական կոմիտեի տվյալով` հունվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվանույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 40%-ով։ Նվազել է նաև տնտեսական ակտիվության ցուցանիշը` կազմելով 7,1%։
Տնտեսագետ Աղասի Թավադյանը նաև մեր եթերում կանխատեսել էր այն, ինչն արդեն տեղի է ունենում մեր տնտեսության հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը բացատրել է, թե ինչով է պայմանավորված անկումն ու ինչ սպասել այս տարի։