Տավուշի մարզում սահմանազատումը շարունակվելու է։ Առաջին փուլում այն իրականացվեց Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի և Բերքաբերի հատվածներում`ընդամենը` 12 կլիոմետր։ Փաստացի 4 գյուղեր անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։Կիրանցում Ադրբեջանին փոխանցվեց 30 անձի պատկանող 54 անշարժ գույք` բոլորը Հայաստանի Կադաստրի կոմիտեի վկայականներով:
Հիմա սահմանազատումը Տավուշում շարունակվելու է դեպի Վրաստանի սահման։ Ըստ մայիսի 15-ին ստորագրված հայ-ադրբեջանական արձանագրության` սահմանազատումն իրականացվում է 1976 թվականի քարտեզով։ Sputnik Արմենիայի մեր գործընկեր Դավիթ Գալստյանը` ուսումնասիրելով քարտեզը, տեսել է, որ այնտեղ կա հայ-ադրբեջանական սահմանի 2 գիծ` մեկը հենց 1976-ի սահմանն է, մյուսը` 1978-ի փոփոխություններով։