Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ն հարվածել է Նովայա Կախովկային, բազմաբնակարան շենք է վնասվել

Նովայա Կախովկան. Արխիվային լուսանկար
Նովայա Կախովկան գտնվում է 15 կիլոմետրանոց ճակատամերձ գոտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ուկրաինական զորքը Խերսոնի մարզում հարված է հասցրել Նովա Կախովկային, բազմաբնակարան շենք է վնասվել։ Այս մասին հայտնել է Նովայա Կախովկա քաղաքային շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Գուրան։
Նովայա Կախովկան գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ 15 կիլոմետրանոց ճակատամերձ գոտում։
«Գիշերային հրետակոծության հետևանքով վնասվել է 4 մարդատար ավտոմեքենա և 1 բազմաբնակարան շենք (մոտ 20 պատուհան է կոտրվել)», – գրել է Գուրան Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ զոհեր և տուժածներ չկան։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։