Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական ՀՕՊ–ը գիշերը ոչնչացրել է ուկրաինական 128 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

ԱԹՍ–ներից 83–ը ոչնչացվել է Կրասնոդարի երկրամասի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՕՊ համակարգերը գիշերը որսացել և ոչնչացրել են 128 ուկրաինական ԱԹՍ Ռուսաստանի չորս շրջանների, Սև և Ազովի ծովերի տարածքում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱԹՍ–ներից 83–ը ոչնչացվել է Կրասնոդարի երկրամասի տարածքում, 30–ը` Ղրիմի, 8–ը` Ազովի ծովի երկնքում, իսկ 5–ը` Սև ծովի։ Ռուսական ՀՕՊ–ը մեկական անօդաչու թռչող սարք էլ որսացել ու ոչնչացրել է Բրյանսկի և Կուրսկի շրջանների վրա։

Նշենք, որ ավելի վաղ Կրասնոդարի երկրամասի մարզպետ Վենիամին Կոնդրատևը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակվել Կուբանի քաղաքացիական օբյեկտների վրա, վնասել են Տուապսեի և Տեմրյուկի շրջանի տները, ինչպես նաև Անապայի մերձակայքում գտնվող Ջիգինկա գյուղի կենցաղային շենքը, սակայն զոհեր չկան։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար:
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։