ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի- Sputnik. Գազայի հատվածից պաղեստինցիներին տարածաշրջանի այլ երկրներ բնակեցնելու փորձերը, երկպետական լուծում իրականացնելու փոխարեն, կհանգեցնեն միայն նոր հակամարտությունների պաղեստինա-իսրայելական կարգավորման գործում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի- ն։
«Պաղեստինի պետության ստեղծման հարցը առանցքային է։ Իսկ եթե փորձեն սառեցնել Անվտանգության խորհրդի որոշումների իրագործումըևպաղեստինյան պետություն ստեղծելու փոխարեն զբաղվեն տարածաշրջանում պաղեստինցիների վերաբնակեցմամբ, դա միայն դանդաղ գործողության ռումբ կդառնա։ Նման բան արդեն տեղի է ունեցել տասնամյակների ընթացքում ՝ անտեսելով երկպետական լուծման անհրաժեշտությունը»,- ասել է Լավրովը Կատար կատարած այցի արդյունքներով լրագրողների հետ զրույցում ։
Հիշեցնենք, որ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը ձգվում է տասնամյակներ, իսկ անկախ պաղեստինյան պետության ստեղծման հարցը մնում է միջազգային բանակցությունների առանցքային թեման: ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն՝ կարգավորումը պետք է կառուցվի երկու հարևան պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի գոյության սկզբունքի վրա։
Փոխարենը, սակայն, իսրայելական քաղաքականությունը, Գազայի շարունակվող շրջափակումը և Արևմտյան ափին հրեական բնակավայրերի ընդլայնումը խաղաղ լուծման հեռանկարը ավելի ու ավելի քիչ հավանական են դարձնում: Այսֆոնինորոշ երկրներ (մասնավորապես ԱՄՆ-ը) դիտարկում են տարածաշրջանի այլ պետություններում պաղեստինցիների վերաբնակեցման տարբերակը, ինչը լուրջ մտավախություններ է առաջացնում միջազգային խաղացողների, այդ թվում ՝ Ռուսաստանի մոտ, որը հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների պահպանման օգտին: