ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Կատյա Գալստյանը դահուկավազքի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք է ստացել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան։
«Կատյա Գալստյանը 33 երկրի 60 մարզիկների պայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը` իրավունք վաստակելով մասնակցելու եզրափակիչ փուլին»,– ասված է հաղորդագրությունում:
Որակավորման փուլին մասնակցել են 33 երկրի 60 մարզիկներ։ Եզրափակիչ փուլ որակավորվում է ընդամենը 10 մարզիկ:
Դահուկավազքի աշխարհի առաջնությունն ընթանում է Նորվեգիայի Տրոնդհեմ քաղաքում։