Ինչո՞ւ է Մարսը կարմիր

Նոր հայտնագործությունը լրացուցիչ պատկերացում է տալիս այն ժամանակաշրջանների մասին, երբ Մարսի վրա կարող էր ջուր լինել։
Sputnik
Գիտնականները պարզել են, որ Մարսն իր բնորոշ կարմիր երանգը ձեռք է բերել ֆերիհիդրիտի (քիմիական միացություն) շնորհիվ։ Դա երկաթի օքսիդի մի տեսակ է, որը ձևավորվում է ցածր ջերմաստիճանում ջրի առկայության դեպքում:
Նախկինում մասնագետները կարծում էին, որ մակերեսի կարմիր երանգը կապված է անջուր հեմատիտի հետ։ Սակայն նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ գերակշռում է հենց թույլ բյուրեղային ֆերիհիդրիտը:
Ի՞նչ տեսք է ունեցել Սուպեր Կապույտ Լուսինը տարբեր երկրներում. լուսանկարներ
Աշխատանքի հեղինակները նշում են, որ այս հանքանյութը կայուն է որոշակի պայմաններում, որոնք ցուրտ և խոնավ կլիմա են ենթադրում Մարսի պատմության վաղ փուլերում: Հետագայում մոլորակը փոխվել է՝ դառնալով ծայրաստիճան չոր:
Նոր հայտնագործությունը լրացուցիչ պատկերացում է տալիս այն ժամանակաշրջանների մասին, երբ Մարսի վրա կարող էր ջուր լինել, ինչը կարևոր է մոլորակի վաղ պատմությունը հասկանալու համար։
1 / 10

Մարս մոլորակը

2 / 10

«Spirit Rover» առաքելության «Դիտակետի համայնապատկերը»

3 / 10

Մարսի վրա բևեռային գլխարկները չոր սառույցից են (ածխաթթու գազ)

4 / 10

Մարիների հովտի՝ Մարսի մեծ կիրճի գունավոր պատկերը

5 / 10

Մարսի Հյուսիսային բևեռի շերտավորված նստվածքները փոշուց սառույցի շերտեր են՝ մինչև 3 կիլոմետր հաստությամբ և մոտ 1000 կիլոմետր տրամագծով

6 / 10

Վիկտորիա խառնարանը

7 / 10

Ճեղքերի և հովհարների միջոցով հալեցման օրինաչափությունների մշտադիտարկում

8 / 10

Մարսի բարակ մթնոլորտի պատկերը՝ նկարված «Viking 1» ուղեծրային սարքի միջոցով

9 / 10

Մարսյան հատված, որը կոչվում է Իթակա

10 / 10

Նիլի Պատերա. Մարսի ամենաակտիվ ավազաթմբերի դաշտերից մեկը

Մարսագնացի սելֆիներ և «Ձիու Գլուխ». 2024 թվականի ամենատպավորիչ տիեզերական լուսանկարները