ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները Ղրիմի Հանրապետության տարածքում 7 ուկրաինական ԱԹՍ են խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մոսկվայի ժամանակով 19:15–ից մինչև 19:50-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցներով Ղրիմի Հանրապետության տարածքում ոչնչացվել է յոթ ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։