ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ռուսական ավիացիան և հրետանին հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքին, անօդաչուների պահեստներին, ինչպես նաև ուկրաինական զինված ստորաբաժանումների կենդանի ուժի և տեխնիկայի։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ-ի ԶՈւ օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարված են հասցրել Ուկրաինայի զինված կազմավորումների ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին, անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ինչպես նաև կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումներին 139 շրջաններում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ֆրանսիական արտադրության «Hammer» կառավարվող 5 ավիառումբ, «Vampire» 19 չեխական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ արկ և 185 ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարքեր:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար:
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։