Հարկային և հանրային ծառայությունների վճարների բարձրացում. Արա Քառյանի ասուլիսը

Փետրվարի 27-ին, ժամը 14.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դոցենտ, տ.գ.թ., «Լոգիկա» գործարար և ֆինանսատնտեսական անկախ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արա Քառյանի ասուլիսը։
Sputnik
Թեժ սկսվեց 2025 թվականը Հայաստանում։ Փոքր և միջին բիզնեսի համար հարկերի ավելացում, բոլոր եկամուտների պարտադիր հայտարարագրման պահանջ, հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացում։ Այս ամենը հարուցում է քաղաքացիների դժգոհությունը։
Թե որքանո՞վ է հիմնավորված քաղաքացիների դժգոհությունը, փորձենք պարզել տնտեսագետ Արա Քառյանի օգնությամբ։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել
@Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։