«Արմենիա» ԲԿ–ի պատուհանից պացիենտը նետվել է և մահացել

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արցախից բռնի տեղահանված էր։ Նա 61 տարեկան էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ողբերգական դեպք է այս գիշեր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:15-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա: Տեղեկությունը հայտնում է shamshayn.com–ը։
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու պարեկները նշված բժշկական կենտրոնի բակում հայտնաբերել են բուժառու, Կոտայքի մարզում հաշվառված 61-ամյա Գարեգին Ա-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը նշված բժշկական կենտրոնի 5-րդ հարկի պատուհանից իրեն նետել է: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արցախի Հանրապետությունից էր բռնագաղթել, բուժում էր ստանում նշված բժշկական կենտրոնում: