ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը կուսակցության ընդհանուր ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ֆրանսահայ համայնքի հետ հանդիպմանը, մասնավորապես` Հայոց Ցեղասպանության և իրական Հայաստանի մասին արված հայտարարություններին։
Մուրադ Փափազյանը հայտնել է, որ հանդիպմանը Դաշնակցությունը հրավիրված չի եղել։ Իսկ 35 ներկաներից 25-ը հայերեն չեն հասկացել։
Լրագրողները Փափազյանին նաև հարցրել են` մտավախություն չունի, որ իր այսօրվա հայտարարությունների հետևանքով Հայաստանի իշխանությունները դաձյալ կարգելեն իր մուտքը Հայաստան։ Ի պատասխան դաշնակցական գործիչն ասել է, որ, եթե դա է Փաշինյանին քննադատելու գինը, ինքը պատրաստ է այն վճարել։