ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը լրագրողների հետ ճեպազրույցում որպես ՀՅԴ առաջնահերթ ծրագիր մատնանշել է արցախահայության վերադարձը և այդ նպատակով միջազգային երաշխիքներ ստանալու անհրաժեշտությունը։
Խոսելով Արցախի հարցի` փակված լինելու մասին` Հակոբ Տեր- Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ միայն ՀՀ-ն ու Ադրբեջանն են համաձայն, որ Արցախի հարցը լուծված է, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ՌԴ-ը դեմ են դրան։