Հայաստանում գնաճը ունի միայն մեկ բացատրություն` հարկերի հավաքագրում. Նաիրի Սարգսյան

Sputnik
Հայաստանում գնաճը ունի միայն մեկ բացատրություն` հարկերի հավաքագրում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Աուդիտորների պալատ» ՀԿ նախագահ Նաիրի Սարգսյանը։
«Գնաճը ՀՀ–ում սկսվում է լայն սպառման առարկաների արժեքի բարձրացումից և առաջացնում շղթայական ռեակցիա։ Երկրորդ պատճառը հարկերի բարձրացումն է, և բնական է, որ որևէ տնտեսարող չէր կարող այդ հարկային բեռի սպասարկումը վերցնել իր ուսերին»,– ասել է Սարգսյանը։
2025թ.–ի հունվարին կյանքը Հայաստանում նախորդ տարվա համեմատ միանգամից թանկացել է 1.7%–ով, իսկ 2023թ–ի դեկտեմբերի համեմատ` 1.4 տոկոսով։
Պաշտոնական այս վիճակագրությունը տեղ է գտել նաև Համաշխարհային բանկի Հայաստանին նվիրված վերլուծությունում, որի համաձայն, այս գնաճն ամենաբարձրն է մեր երկրի համար 2023թ. ապրիլից ի վեր։
Պարենային ապրանքները մեկ տարվա ընթացքում թանկացել են 2.5 տոկոսով, ծխախոտն ու ալկոհոլը` 3.7 տոկոսով, տրանսպորտն ու առողջապահությունը` 3.2 -ով, իսկ կրթությունը 7.8–ով։