ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին իրեն անելանելի դրության մեջ է դրել ՝ արգելելով Ռուսաստանի հետ բանակցությունները:
«Նա իրեն փակուղի մտցրեց Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններն արգելելու մասին հրամանագրով, դադարեցրեց այդ բանակցությունները»,- նշել Է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքով Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
Ռուսաստանի առաջնորդը նաև կարծիք է հայտնել, որ ապագա ընտրություններում Զելենսկու հաղթելու շանսերը հավասար են զրոյի:
«Ռեժիմի գործող ղեկավարը ընտրություններում հաղթելու շանսեր բացարձակապես չունի, դրանք հավասար են զրոյի», — ընդգծել Է Պուտինը: Բացի այդ, Ռուսաստանի նախագահը Զելենսկուն անվանել է «թունավոր գործիչ» Ուկրաինայի Զինված ուժերի և ընդհանրապես հասարակության համար:
«Կիևիռեժիմի այսօրվա ղեկավարը թունավոր ֆիգուրէ դառնում Ուկրաինայի զինված ուժերի համար, քանի որ նա անհեթեթ հրամաններ է տալիս, որոնք թելադրված են ոչ թե ռազմական, այլ քաղաքական նկատառումներով ։ Դա հանգեցնում է ուկրաինական բանակի համար մեծ չարդարացված, աղետալի կորուստների», - հայտարարել Է Պուտինը։
Նա նաև հավելել է, որ Զելենսկին բանակի, հասարակության և պետության քայքայման գործոն է։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը, ընդհակառակը, ցանկանում է կայունացնել իրավիճակն Ուկրաինայում:
«Նա ցանկանում է առողջացնել քաղաքական իրավիճակն Ուկրաինայում, համախմբել հասարակությունը, պայմաններ ստեղծել ուկրաինական պետության գոյատևման համար»,- նշել Է Պուտինը: