Սլովակիայի ռազմական օբյեկտում պայթյուն է տեղի ունեցել

Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության ավտոմեքենաներ և բժշկական փրկարարական ծառայության ուղղաթիռ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Սլովակիայի արևմտյան մասում գտնվող «Զագորյե» ռազմատեխնիկական փորձարկման ինստիտուտի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, երկու մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է TASR լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սլովակիայի փրկարար ծառայության ներկայացուցիչ Դանկա Ցապակովային:
Բուժաշխատողներն առաջնային օգնություն են ցուցաբերել տուժած երկու տղամարդկանց և նրանց տեղափոխել Բրատիսլավայի հիվանդանոցներ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։