ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը դահուկներով սահելիս վնասել է ոտքը: Նա այդ մասին հայտնել է Х սոցցանցում և տեսանյութ հրապարակել, որում կանգնած է հենակներով։
«Պիտի հեքիաթային օրեր լինեին.... Դեռ վեց ամիս առաջ էի ծրագրել... Երկու օր թոռներիս հետ դահուկներով... Թոռներս լեռնալանջին ասացին՝ պապիկ, ցույց տուր` ինչպես ես սահում, ես էլ ցույց տվեցի», - ասում է Տուսկը։
Նա նշում է, որ ստիպված կլինի մի քանի օր քայլել հենակներով, բայց մտադիր չէ դադարեցնել աշխատանքը։
«Առաջիկա մի քանի օրերին այս հարմարանքները՝ հենակներն ու օրթեզը, ինձ հետ կլինեն նաև աշխատանքի ընթացքում: Իհարկե, արձակուրդ չեմ գնա», - ասում է վարչապետը։
Նա լեռնադահուկային սպորտի սիրահարներին խորհուրդ է տալիս ուշադիր լինել և սահելուց առաջ ստուգել դահուկները։