ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել է մոտ 20 ուկրաինական դրոն․ ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Ռուսական ՀՕՊ-ն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել է 19 ուկրաինական Դրոն, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Նշվումէ, որ Բրյանսկի շրջանում խոցվել է 16 ԱԹՍ, Կուրսկի շրջանում՝ 2, ևս մեկը՝ Կալուգայի շրջանում:
Նշենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։