Երևանում բախվել են 75 համարի և մարզային երթուղու միկրոավտոբուսները. կան տուժածներ

Երևան. Արխիվային լուսանկար
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Երևանի Իսակովի պողոտայում այսօր բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ներառված 75 համարի միկրոավտոբուսը և Երևան–Արմավիր երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ավտովթարը տեղի է ունեցել ժամը 19։20-ի սահմաններում։
Կայքի տեղեկություններով` վթարի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի թիվ 1 համալսարանական» հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում է։