Արարատի մարզում ավտոմեքենաներ են բախվել. կա զոհ

Վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Այսօր ժամը 10:40-ի սահմաններում Արարատի մարզում՝ Ոսկետափ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Hyundai Elantra», «ՎԱԶ 21101» և «MAN» մակնիշի բեռնատարը:
Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:
Վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: