ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ Աազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Տեղեկությունը հրապարակվել է ԱԺ–ի կայքում։
«Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդում և այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Անդրադարձ է կատարվել նաև Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեռ հունվարի 21-ին հայտնել էր, որ Մատվիենկոն կայցելի Հայաստան։