Շատ պետական ծրագրեր հաճախ չեն լուծում առկա խնդիրները․Մխիթարյան

Sputnik
Ըստ Հայ բարեգործական ընդհանուր միության գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանի՝ Հայաստանից արցախահայերի արտահոսքը մեծապես պայմանավորված է պետության կողմից համարժեք լուծումներ առաջարկելու անկարողությամբ։
«Շատ պետական ծրագրեր հաճախ չեն լուծում առկա խնդիրները, դրանք հասցեագրված են շատ փոքր թվով մարդկանց։ Վնասի և ողբերգության մասշտաբն այնքան մեծ է, որ մասնատված լուծումները չեն օգնի»․-ասել է Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակը կարող էր բարելավել հասարակական կազմակերպությունների, պետության, կամավորների համակարգված աշխատանքը, բայց դա էլ տեղի չի ունենում։
«Զբաղվածության խնդիրը չպետք է սահմանափակվի միայն վերապատրաստմամբ և ֆիզիկապես թափուր տեղ գտնելով, մարդիկ չեն զգում պետության աջակցությունը»․-ընդգծել է Մխիթարյանը։