Վերջին օրերին Հայաստան ներթափանցած ցիկլոնը համայնքային կառավարան բազմաթիվ խնդիրներ բացահայտեց`սկսած ձյան մաքրման աշխատանքների կազմակերպումից, մինչև այսօր արդեն շենքերի տանիքներից կախված սառցալեզվակների հեռացման աշխատանքները։
Այն մասին, թե ով ինչի համար է պատասխանատու, որտեղ են ավարտվում քաղաքապետարանի անելիքները, և որտեղից է սկսվում վարչական շրջանների և համատիրությունների պատասխանատվության գոտին,Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է «Ծարավ Աղբյուր» համատիրության նախագահ Էմիլ Սարգսյանը։
«Համատիրության պարտավորությունն է սպասարկել ընդհանուր բաժնային սեփականության տարածքը, դրանից այն կողմ համայնքն է պատասխանատու».-հստակեցրել է Սարգսյանը։