Մերկասառույցի դեպքում կապ չունի` անվադողերը ձմեռային են, թե`ամառային.Հակոբյան

Sputnik
Ձյան առատ տեղումները կարծես թե լակմուսի թուղթ են դառնում բոլոր այն վարորդների համար, ովքեր հմտացած չեն եղանակային այդպիսի պայմաններում վարելու մեջ։
Իհարկե, միայն վարորդներից չէ կախված անվտանգ երթևեկը, քանի որ ճանապարհների մքարության և անվտանգության համար պատասխանատու են ինչպես քաղաքային իշխանությունները, այնպես էլ՝ պարեկային ծառայությունը։
Առատ ձյունը որոշ վարորդների, այդ թվում հանրային տրասնպորտի, ստիպել էր կանգնեցնել տրանսպորտային միջոցները, որ խուսափեն հնարավոր վթարներից։ Ի դեպ, նույնիսկ այդ քայլին գնացածները երաշխավորված չէին հնարավոր ռիսկերից։
«Մերկասառույցի դեպքում կապ չունի` անվադողերը ձմեռային են, թե`ամառային».-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է ավտոփորձագետ Արման Հակոբյանը։