Զելենսկին բղավել է ԱՄՆ ֆինանսների նախարարի վրա Կիևում կայացած հանդիպման ժամանակ. ԶԼՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին
Արևմտյան հրատարակությունները նոր մանրամասներ են հրապարակում ռեսուրսների հետ կապված գործարքի վերաբերյալ Կիևում կայացած ԱՄՆ նախարարի բանակցություններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բղավել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի վրա՝ վերջինիս Կիև կատարած այցի ժամանակ։ Հանդիպմանը, ինչպես հայտնի է, քննարկվել է ռեսուրսների վերաբերյալ գործարք։ Այս մասին գրում է «Financial Times»-ը՝ հղում անելով աղբյուրին։
Հրապարակման հեղինակները նշում են, որ այնտեղից եկող գոռոցները այլ բանի հետ շփթոելն անհնար էր։
Ինչպես ընդգծում է թերթը, Զելենսկու գրասենյակում լարվածություն է առաջացել, իսկ ինքը` Զելենսկին, չափազանց զայրացած է եղել։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Կիևում ֆինանսների նախարարի նկատմամբ կոպիտ վերաբերմունքի մասին։ ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Զելենսկին քնած է մնացել և հասանելի չէր Սքոթ Բեսենտի հետ հանդիպման համար։