ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հրդեհը բռնկվել է ՌԴ Ռյազանի մարզի ձեռնարկության տարածքում՝ անօդաչուի ընկած բեկորների պատճառով։ Այս մասին հայտնել է մարզպետ Պավել Մալկովը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերը ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 16 անօդաչու Օրյոլի մարզի երկնքում, երեքը՝ Բրյանսկի, երկուսը` Ռյազանի և մեկը՝ Ղրիմի վրա։
«ՊՆ ՀՕՊ ուժերը Ռյազանի մարզի տարածքում երկու անօդաչու են ոչնչացրել: Ընկած բեկորների պատճառով հրդեհ է բնռկվել ձեռնարկություններից մեկում: Նախնական տեղեկություններով` տուժածներ չկան, նյութական վնասը գնահատվում է: Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները»,- գրել է մարզպետը իր Telegram-ի ալիքում:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։