Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Տոպոլի բնկավայրը

Զինվորական
«Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումներն ավելի շահավետ բնագծեր են զբաղեցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Տոպոլի բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Իրավիճակը վերլուծող ուկրաինական ռեսուրսները դեռ մի քանի օր առաջ խոստովանել էին, որ բնակավայրի գերակշիռ մասն արդեն անցել է ռուսական բանակի վերահսկողության տակ։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրում 71 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել։
Ռուսական կողմը հարվածներ է հասցրել ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին, անօդաչու թռչող սարքերի օպերատորների պատրաստման վայրերին և Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման կետերին:
Ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ «Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումներն ավելի շահավետ բնագծեր են զբաղեցրել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։