ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Անցած գիշեր ՀՕՊ հերթապահ համակարգերը ՌԴ չորս մարզերի երկնքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 22 անօդաչու թռչող սարքեր։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշեր ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 22 անօդաչու թռչող սարք՝ 16 անօդաչու թռչող սարք Օրյոլի մարզի տարածքում, երեքը` Բրյանսկի, երկուսը` Ռյազանի և մեկ անօդաչու՝ Ղրիմի Հանրապետության տարածքում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Ի պատասխան Արևմուտքի երկրներն լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։