Էրդողանն Անկարայում բանակցում է Լավրովի հետ

Սերգեյ Լավրով
Լավրովը Թուրքիայի մայրաքաղաք է մեկնել փետրվարի 23-ի երեկոյան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում բանակցություններ է վարում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից:
«Բանակցությունները սկսվել են», - հայտնել են գրասենյակից:
Լավրովը Թուրքիայի մայրաքաղաք է մեկնել փետրվարի 23-ի երեկոյան։ Նա արդեն հանդիպում է ունեցել թուրք գործընկերոջ` Հաքան Ֆիդանի հետ։
Կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորումը, Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում տիրող իրավիճակը:
Ռազմական գործողությունները կդադարեցվեն, երբ բանակցություններն արդյունք տան. Լավրով