ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Եվրամիության երկրների արտգործնախարարներն ընդհանուր հայտարարի չեն եկել 2025 թվականին Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«Նախաձեռնությունը քննարկվել է, սակայն որոշումներն ու ֆինանսական հարցերը կդիտարկվեն մարտի 6-ի գագաթնաժողովում», - ասել է նա։
Խոսքը 2025 թվականի համար Կիևին 6-10 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնություն տրամադրելու նախագծի մասին է, որը նախաձեռնել է Կալասը։ Այդ փաթեթը նախատեսում է Ուկրաինայի զինված ուժերին ապահովել սպառազինությամբ, զինամթերքով, ՀՕՊ համակարգերով, ինչպես նաև ընդլայնել Եվրոպայում ուկրաինացի զինվորականների պատրաստման ծրագիրը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն հայտարարել էր, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթ կապտրաստի: Նա նաև վստահ է, որ առանց ԵՄ-ի և Ուկրաինայի, խաղաղությանը վերաբերող պայմանավորվածությունները չեն գործի։ Ինչ վերաբերում է եվրոպական զորքերը Ուկրաինա ուղարկելուն, ապա ԵՄ-ն դեռևս առարկայորեն չի քննարկում այդ թեման, թեև դիտարկում է անվտանգության երաշխիքները։