ԱՄՆ–ն կոչ է անում հետ կանչել հակառուսական բանաձևի նախագիծը

ՄԱԿ–ի կենտրոնակայանը
ՄԱԿ–ի կենտրոնակայանը
Վաշինգտոնը, հրաժարվելով հակառուսական բանաձևի նախագծի համահեղինակ լինելուց, չեզոք տարբերակ է առաջարկել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ԱՄՆ–ն կոչ է անում ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովից հետ կանչել հակառուսական բանաձևի նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դորոթի Շին։
«Մենք չենք կարող աջակցել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին և կոչ ենք անում հետ կանչել այն», - ասել է նա Գլխավոր վեհաժողովի ամբիոնից:
Բանաձևի նախագիծը 2025 թվականին զրկվել է հիմնական համահեղինակից՝ ԱՄՆ-ից, որը հատուկ գործողության սկզբից ի վեր ՄԱԿ-ի փաստաթղթերում մշտապես աջակցում էր հակառուսական հռետորաբանությանը։ Նախագիծը Ռուսաստանից պահանջում է անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից և միակողմանիորեն դադարեցնել ռազմական գործողությունները: Հեղինակները Ուկրաինայի ավանդական արևմտյան դաշնակիցներն են՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Շվեյցարիան, Լեհաստանը Մերձբալթյան երկրները և այլն։ Բացի ԱՄՆ-ից:
Վաշինգտոնը, հրաժարվելով հակառուսական բանաձևի նախագծի համահեղինակ լինելուց, չեզոք տարբերակ է առաջարկել, որում չի օգտագործում Արևմտյան մյուս երկրների ձևակերպումները և հակամարտությունն անվանում է «ռուս-ուկրաինական»։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արդեն այդ նախագիծը «պատմական» է որակել: ԱՄՆ-ն տվյալ նախագծով նաև խնդրում է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը` հորդորելով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաստատել կայուն խաղաղություն: Մոսկվան, ի դեպ, շտկում է կատարել ամերիկյան բանաձևի նախագծում՝ կոչ անելով վերացնել ճգնաժամի արմատական պատճառները։
Երկու փաստաթղթերն էլ քվեարկության կդրվեն այսօր: