Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության այսօրվա թեման ձյունն էր։ Քաղաքի իշխանությունները մեղադրել են բոլորին` մաշված անվադողերով փողոց դուրս եկած վարորդներից սկսած մինչև ԱՊՊԱ համակարգը, բացի իրենից։ Մեղքի իր բաժինը քաղաքապետարանը համարում է անբավարար տեխնիկան։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հորդորել է չմթագնել այն մարդկանց աշխատանքը, որոնք գիշեր ու ցերեկ մաքրել են ձյունը։