Թմրամիջոցների ապօրինի շրջանառություննըստ անցած տարվա վիճակագրության աճել է մոտ 14 տոկոսով։ 2023 թվականի առաջին եռամսյակումեղել է 981 դեպք, անցած տարի նույն ժամանակում Հայաստանում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հազար 130 դեպք։
Տարեց տարի վիճակագրությունն աճում է։ Տեխնոլոգիաները զարգանում են ու դրանց համընթաց կատարելագործվում են նաև հանցագործությունները։ Փոխվում է թմրանյութերի քիմիական բաղադրությունը։ Ու մինչև պետական ծանր բյուրոկրատական մեքենան նոր, սինթետիկ թմրամիջոցն ավելացնում է արգելվածների ցանկին, այն արդեն հասցնում է ճակատագրեր խեղել։
Թմրամիջոցները դառնում են ավելի մատչելի ու անկանխատեսելի հետևանքներով, ընդհուպ մինչև հեգախանգարումները ու հատկապես անչափահասների մոտ։ Տեխնոլոգիաները փոքրացրելեն աշխարհը, հեշտացրել թմրամիջոցների տարածումը։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, որն ուսումնասիրել է թեման, ահազանգում է` համաճարակը կործանում է երկիրը։