ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Ուկրաինական զորքերը հարված են հասցրել Խերսոնի մարզի Նովայա Կախովկայի Փառքի պուրակին, վնասվել են տապանաքարերը, հայտնել է քաղաքապետ Վիտալի Գուրան:
«Հայրենիքի պաշտպանի օրը Կիևի ռեժիմը հրետակոծել է Փառքի պուրակը։ Զոհեր և տուժածներ չկան»,-տելեգրամյան ալիքում գրել է Գուրան։
Նրա խոսքով՝ հրետակոծության հետևանքով վնասվել են այգու մայթերը, տապանաքարերը, ծառերը, ինչպես նաև քաղաքի թանգարանի տանիքը:
Խերսոնի մարզը Ռուսաստանի տարածաշրջան է, որը գտնվում է Դնեպրի ստորին հոսանքում, ողողվում է Ազովի և Սև ծովերով։ Մարզը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ է դարձել 2022 թվականի սեպտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքներով։ Ուկրաինական կողմը չի ճանաչում ժողովրդի կամարտահայտության լեգիտիմությունը և շարունակում է հրետակոծել տարածքը։ Ներկայում Ռուսաստանի վերահսկողության տակ է գտնվում մարզի 75 տոկոսը, իսկ Դնեպրի աջ ափին գտնվող մի մասը, այդ թվում՝ Խերսոն քաղաքը, վերահսկում են ուկրաինական զորքերը։