Ուկրաինայում խաղաղության հասնելու գործարքին կարող ենք հասնել բավական արագ. Ուիտկոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը պատասխանել է հարցին, թե արդյոք Ուկրաինայում խաղաղության հասնելու գործարքը մոտ է կնքմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Ուկրաինայում խաղաղության հասնելու գործարքը կարող է տեղի ունենալ «բավական արագ», այսօր հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ես լավատեսորեն եմ տրամադրված և վստահ եմ, ինչպես և ԱՄՆ նախագահը, որ կկարողանանք բավական արագ ինչ-որ բան անել», - հայտարարել է Ուիտկոֆը CNN հեռուստաալիքին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինայում խաղաղության հասնելու գործարքը մոտ է կնքմանը:
Որպես հաստատում, որ գործարքը կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս, Ուիտկոֆը վկայակոչել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները, որոնք, նրա կարծիքով, դրական և կառուցողական էին:
Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները. հանդիպումը տևել է 4,5 ժամ