Ռուսական զորքերն ազատագրել են ԴԺՀ-ի Նովոանդրեևկա և Ուլակլի բնակավայրերը. ՊՆ

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության պատճառով տարհանվել էին Ուլակլի գյուղի մոտ մեկ տասնյակ խաղաղ բնակիչներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Ռուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոանդրեևկա և Ուլակլի գյուղերը։ Այս մասին հաղորդել է պաշտպանության նախարարութունը։
Նշվում է, որ զորքերի «Հարավային» խմբավորման զինծառայողներն զբաղեցրել են Ուլակլի, իսկ «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները՝ Նովոանդրեևկա գյուղը:
Նովոանդրեևկան գտնվում է ԴԺՀ-ի արևմտյան մասում՝ դեռևս հունվար ամսվա սկզբին ռուսական զորքերի կողմից վերահսկվող Կուրախովո քաղաքից հյուսիս-արևմուտք։ Կուրախովոյի գրավումը ռուսական զորքերին հնարավորություն տվեց առաջ շարժվել դեպի ԴԺՀ-ի արևմտյան սահման։
Ուլակլին գտնվում է Կուրախովոյից արևմուտք։ Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունների պատճառով գյուղից խաղաղ բնակիչների տարհանման մասին: