Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ՝ հայտարարելով, որ Ռուսաստանը կշարունակի բարձրացնել բանակի և նավատորմի մարտական հնարավորություններն ու մարտական պատրաստվածությունը:
«Զինվորական ծառայությունը մեզ մոտ միշտ վայելել է առանձնահատուկ պատիվ, եղել և մնում է պատվի խնդիր, իսկ հայրենասիրության զգացումները դաստիարակվել են հենց մեր պատմությամբ և փոխանցվում են սերնդեսերունդ», - ասել է նա իր ուղերձում:
Պուտինը հիշեցրել է, որ Մեծ Հաղթանակի 80-ամյակի այս տարին Ռուսաստանում հայտարարված է Հայրենիքի պաշտպանի տարի՝ ի փառս հաղթողների անխորտակելի սերնդի, հանուն նրանց հերոսության և զոհաբերության հիշատակի, աշխարհին նվիրած դարակազմիկ Հաղթանակի և ի պատիվ այն հերոսների, ովքեր այսօր ռազմի դաշտում արժանապատվորեն շարունակում են իրենց նախնիների գործը: Նախագահն առանձին շնորհակալություն է հայտնել Հատուկ մարտական գործողության մասնակիցներին ոգու ամրության և հաղթելու վճռականության համար:
«Այսօր աշխարհում սրընթաց փոփոխությունների պայմաններում զինված ուժերի ամրապնդման և զարգացման մեր ռազմավարական կուրսը մնումէ անփոփոխ։ Մենքբոլորս հասկանում ենք, թե որքան դժվար է ձեզ համար, հպարտանում և աջակցում ենք Ձեզ: Շնորհակալություն եմ հայտնում հատուկ ռազմական գործողության բոլոր մասնակիցներին ոգուամրության և հաղթելու վճռականության համար: Շնորհակալ եմ Ռուսաստանի բոլոր պաշտպաններին Հայրենիքին և մեր ժողովրդին ազնիվ, անբասիր ծառայության համար», - ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը անվերապահ առաջնահերթություն է համարել հատուկ գործողությանը մասնակցող զորքերի իրականկարիքների ապահովումը։