Պեսկովը մեկնաբանել է Զելենսկու հասցեին Թրամփի կոշտ հայտարարությունները

Дмитрий Песков
Ռուսաստանի համար կարևոր է խաղաղ բանակցությունների մեկնակետ դուրս գալու, նման բանակցությունների հնարավորության և բանակցային գործընթացինպատակահարմարությանտեսանկյունից վերլուծել տեղի ունեցողը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Պետությունների ղեկավարների հասցեին Վլադիմիր Զելենսկին թույլ է տվել բազմաթիվ ոչ կոռեկտ արտահայտություններ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռոսիա» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինը Կրեմլի պաշտոնական ներկայացուցչին խնդրել է մեկնաբանել Վլադիմիր Զելենսկու հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին կտրուկ հայտարարությունները:

«Զելենսկին պետությունների ղեկավարների հասցեին բազմիցս թույլ է տվել ոչ կոռեկտ արտահայտություններ։ Բնականաբար, ոչ մի նախագահ չի հանդուրժի իր նկատմամբ նման վերաբերմունքը, և նախագահի թիմը, նրա համախոհները չեն հանդուրժի իրենց ղեկավարի նկատմամբ նման վերաբերմունքը, ուստի նման արձագանքը միանգամայն բացատրելի է»,-փաստել է Պեսկովը, հայտնում է Զարուբինն իր տելեգրամյան ալիքում։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ ընտրություններում եզակի արդյունքով, նույնիսկ ավանդաբար «տատանվող» նահանգներում։ Նրա կուսակցությունը վերահսկում է Կոնգրեսի երկու պալատները, ինչը, քաղաքական կայունության տեսանկյունից, Թրամփին դարձնում է բացարձակապես եզակի ԱՄՆ նախագահ:
Պեսկովի խոսքով, այս համատեքստում Ռուսաստանի համար կարևոր է խաղաղ բանակցությունների մեկնակետ դուրս գալու, նման բանակցությունների հնարավորության և բանակցային գործընթացի նպատակահարմարության տեսանկյունից վերլուծել տեղի ունեցողը: Ներկայում, երբ երկու առաջնորդների միջև ընթանում է երկխոսություն, կարևոր է, որ ոչինչ չխանգարի նրանց քաղաքական կամքի իրականացմանը, եզրափակել է Պեսկովը: