Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կօծվի 2025 թվականի մայիսին

Այն առաջին հայկական եկեղեցին է Բելառուսում։ Տաճարը կառուցվում է Հայաստանից բերված վարդագույն տուֆից և կունենա 26 մետր բարձրություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Մինսկում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կբացվի 2025 թվականի մայիսին։ Այս մասին Մարտական փառքի կենտրոնի՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի թանգարանի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։ Օրը կճշտվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, ով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ներկա կգտնվի եկեղեցու բացմանը:
Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ ղեկավար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել էր, որ եկեղեցու կառուցումն այն նախագծերից է, որը ցույց է տալիս բելոռուս և հայ ժողովուրդների միջև իրական հարաբերությունները՝ ի հակակշիռ Երևանի ներկայացուցիչների՝ բելառուսական իշխանությունների հասցեին ուղղված կշտամբանքների։
Նշենք, որ Մինսկում բնակվում է մոտ 30 հազար հայ։