ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գիտակցության մեջ է, նրա առողջական վիճակի վերաբերյալ բժիշկները ներկայում զգուշավոր կանխատեսում են տալիս, հայտարարել Է Վատիկանի մամուլի ծառայությունը:
«Արյան անալիզները հայտնաբերել են թրոմբոցիտների քանակի նվազում, որն առաջացել է սակավարյունությունից, ինչը պահանջում էր արյան փոխներարկում», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի պապը, ամենայն հավանականությամբ, առնվազն հաջորդ ամբողջ շաբաթը կմնա հիվանդանոցում: Բժիշկներն զգուշացնում են, որ Ֆրանցիսկոսը դեռ հեռու է ապաքինվելուց՝ միաժամանակ հայտարարելով, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Փետրվարի 22-ին Ֆրանցիսկոս պապը շնչառական նոպա է ունեցել։
Փետրվարի 14-ին, ընդունելության ավարտից հետո, 88-ամյա Ֆրանցիսկոս պապն ուղևորվել է Հռոմի Gemelli կլինիկա՝ հետազոտվելու և հիվանդանոցային պայմաններում բուժումը շարունակելու համար: Նրա մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել են։ Ավելի ուշ կատարված բժշկական հետազոտություններն ախտորոշել են սկսվող երկկողմանի թոքաբորբ։