ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Տաթև-Լծեն ավտոճանապարհը միակողմանի փակ է, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար, Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դիլիջանի ոլորանները (Մ-4, ձյուն) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին բուք է։