Հայաստանում ռուսական ռազմակայանի զինծառայողները Գյումրիում նշել են Հայրենիքի պաշտպանի օրը

Զորամիավորման զինծառայողները, ռազմաբազայի հրամանատարությունը և հյուրերը ծաղիկներ են խոնարհել բազայի տարածքում գտնվող հուշարձաններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Հայաստանում ՌԴՀարավային ռազմական օկրուգի ռազմակայանի զինծառայողները Գյումրում մասնակցել են Հայրենիքի պաշտպանի օրվա տոնակատարությանը:
Զորամիավորման շարահրապարակում ռազմաբազայի հրամանատարությունը և դիվանագիտական կորպուսի ու ուժային կառույցների ներկայացուցիչները, վետերաններն ու Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները շնորհավորել են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին:
Հանդիսավոր հանրահավաքին մասնակցող պատվավոր հյուրերն իրենց խոսքում կարևորել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումը, շնորհակալություն հայտնել ռուս զինծառայողներին՝ տարածաշրջանում խաղաղությանն աջակցելու և նպաստելու համար: Տեղի է ունեցել նաև Բաց դռների օր:
Ինչպես հաղորդում է Հայաստանում «Ռուսական տունը», բազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Բեզբորոդովն անձամբ հյուրերին ներկայացրել է զորահանդեսին ցուցադրված զենքերի և տեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը:
Բաց դռների օրվա շրջանակներում ցուցադրվել է զինտեխնիկա, անցկացվել են մրցույթներ և մարզական խաղեր, ինչպես նաև ցուցադրական ելույթներ, հյուրերին մատուցել են զինվորական շիլա և ռուսական ու հայկական ժողովրդական այլ ուտեստներ:
1 / 18

Բաց դռների օր Հայաստանում ՌԴ ռազմաբազայում

2 / 18

Բաց դռների օր Հայաստանում ՌԴ ռազմաբազայում

3 / 18

Երեխաները տանկի վրա են. ուսումնասիրում են

4 / 18

Երեխան Գյումրու 102-րդ ռազմաբազայում

5 / 18

Տղամարդը սնայպերական ինքնաձիգով

6 / 18

Ռուսական ռազմաբազայի ծառայողը երեխաներին պատմում է տարբեր սարքերի մասին

7 / 18

7. Երեխաներն ուսումնասիրում են զենքը

8 / 18

Ռուսական ռազմաբազայի Բաց դռների օրվա փոքրիկ այցելուն

9 / 18

Երեխան հեռադիտակով զննում է տեսադաշտը

10 / 18

Ռուսական ռազմաբազայում Բաց դռների օր է

11 / 18

Գյումրու 102-րդ ռազմաբազայում մարտավարական հնարքներ են ցուցադրում

12 / 18

Գյումրու 102-րդ ռազմաբազայում մարտավարական հնարքներ են ցուցադրում

13 / 18

Ռուսական ռազմաբազայի զինծառայողները «բերդ» են կանգնել և գլխավերևում պահում են ՌԴ ԶՈւ Ռազմական հետախուզության դրոշը

14 / 18

Գյումրու 102-րդ ռազմաբազայի ծառայողները

15 / 18

Ծառայողը դպրոցականին ցույց է տալիս զենքի նրբությունները

16 / 18

Բաց դռների օրը երեխան ուսումնասիրում է դրոնը

17 / 18

Դպրոցականները տանկի վրա

18 / 18

Երեխաները լուսանկարվում են ռուսական ռազմաբազայի ծառայողների հետ