Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է Գերմանիայի Կոտբուս քաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Մարմնամարզիկ, օլիմպիական արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ոսկե մեդալակիր է դարձել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Դավթյանը հենացատկի եզրափակիչում հիանալի կատարել է վարժությունն ու 14.900 միավոր վաստակել։
Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է Գերմանիայում, Կոտբուս քաղաքում։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին էլ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը խաղարկության առաջին փուլի ոսկին էր նվաճել օղակներ վարժությունում` վաստակելով 14,133 միավոր։