ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Նովոլյուբովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Արևմուտք» զորախմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել Է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Նովոլյուբովկա բնակավայրը», - ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Խարկովի մարզի տարբեր հատվածներում և ԴԺՀ–ում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի չորս մեքենայացված բրիգադների, գրոհային բրիգադի և ազգային գվարդիայի բրիգադի կենդանի ուժն ու տեխնիկան։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։