ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Թեհրան: Տեղեկությունը հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Ռուսաստանի արտգործնախարարի այցը տեղի կունենա Իրանի Իսլամական Հանրապետության և ՌԴ-ի միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգերի հարցերի շուրջ շարունակվող խորհրդակցությունների շրջանակում», - Բաղայիի խոսքը մեջբերում է «Fars» գործակալությունը:
Իրանի մայրաքաղաքում Լավրովը մի շարք հանդիպումներ կունենա Իրանի պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համագործակցության հարցեր կքննարկի:
Հիշեցնենք` Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո ստորագրեցին երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը: