Էրդողանը Ռամադանի առաջին օրը կայցելի Սիրիա և կաղոթի Դամասկոսում. ԶԼՄ

Թեջեփ Թայիփ Էրդողան
Ավելի վաղ Դամասկոս էին այցելել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության և ԱԳՆ–ի ղեկավարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի սկզբին՝ Ռամադանի (մահմեդական աշխարհի պահքի ամիսը) առաջին օրը, կայցելի Սիրիա: Տեղեկությունը հայտնում է «Now TV» հեռուստաալիքը՝ հղում անելով լրագրող Դողան Շենթյուրքին։
Հեռուստալրագրողն ասել է, որ լուրը ստացել է Թուրքիայի իշխող կուսակցությունից։ «Էրդողանը Ռամադանի առաջին իֆտարը (իսլամի հետևորդների կողմից երեկոյան սննդի ընդունում Ռամադան ամսին. խմբ.) կանցկացնի Դամասկոսում։ Նա նաև առաջին աղոթքը կկատարի Օմայանների մզկիթում», - հայտնում է հեռուստաալիքը։
Նշենք, որ ավելի վաղ Դամասկոս էին այցելել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընն ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը:
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, դրանից հետո նախագահ Բաշար Ասադը թողեց պաշտոնը և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամմեդ ալ Բաշիրը, որն ավելի վաղ Իդլիբ նահանգում գլխավորում էր այսպես կոչված «փրկության կառավարությունը», հայտարարեց, որ մինչև 2025 թվականի մարտի 1-ը կղեկավարի անցումային շրջանի կառավարությունը։
Զինված ամբոխն այրել է Բաշար Ասադի հոր գերեզմանը. տեսանյութ
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար դարձավ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան (հայտնի է Ջուլանի անունով), որը հունվարի վերջին հռչակվեց Սիրիայի ժամանակավոր նախագահ: