1600 հաստատված դիմում` «Անհուսալի վարկեր ունեցողների աջակցության» ծրագրից օգտվելու համար. Զարուհի Մանուչարյան

Sputnik
Միասնական սոցիալական ծառայությունը շարունակում է գրանցել անհուսալի վարկառուներին` աջակցության ծրագրի համար։ Պետությունը հատուկ ծրագիր ունի աջակցելու այն վարկառուներին, որոնք չեն կարողանում բանկերին վերադարձնել վերցրածգումարը։ Դրա համար կա մի քանի պայման. բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ պետք է չգերազանցի 1 մլն դրամը, վարկերը պետք է առնվազն 3 տարի դասակարգված լինեն որպես անհուսալի և ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն գրանցված զբաղվածություն։
Դիմումներն արդեն ընդունվում են և ընդունվելու են մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը։ Իսկ թե քանի դիմում է ստացվել մինչև այժմ, ներկայացրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը։