Սև ծովում 2 բեռնատար նավ իրար են բախվել

Լցանավ
Լցանավ. Արխիվային լուսանկար
Երկու նավն էլ չեն կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik․ Սև ծովում՝ Գելենջիկի շրջանում, լցանավն ու բեռնանավն իրար են բախվել։ Տեղեկությունը հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Նավերը մնացել են նույն տեղում և չեն կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։
Նշվում է, որ լցանավն էլ բախվել բեռնանավին՝ կպնելով խարիսխի շղթային։ Համացանցում գրում են, որ դա կարող էր տեղի ունենալ վատ եղանակի պատճառով։ Վթարի հետևանքով բեռնատարների աշխատանքում փոքր-ինչ ուշացում է գրանցվել։