Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը Դոնեցկի ևս 3 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ

ՌԴ ՊՆ
Բնակավայրերը վերահսկողության տակ են վերցվել «Արևելք» և «Կենտրոն» զորախմբավորումների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ռուսական ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Նովոսյոլկա և Նովոոչերետովատոյե բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են ակտիվ առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոսյոլկա և Նովոոչերետովատոյե բնակավայրերը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Իսկ «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Նադեժդինկա բնակավայրը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։